20:28  ,  30 հուլիսի, 2018

Խաբիբ Նուրմագոմեդովը՝ Մաքրեգորի հետ մենամարտի մասին  

UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքրեգորի հետ կայանալիք մենամարտի մասին։

«Մինչեւ այժմ չեմ հավատում, որ Քոնորի հետ մենամարտը տեղի է ունենալու։ Ցանկանում եմ նրան համեստություն սովորեցնել։ Կփորձեմ «փչացնել» դեմքը։ Ցանկանում եմ նաև հոգեբանորեն կոտրել նրան։ Մաքրեգորի հետ դիմակայությունն արդեն վաղուց անձնական հարց է դարձել»,- երկրպագուների հետ հանդիպման ժամանակ ասել է Նուրմագոմեդովը, փոխանցում է Eurosport-ը:

Հիշեցնենք, որ UFC-ին դեռ պաշտոնապես չի հայտնել մենամարտի օրը, սակայն տեղեկություն կա, որ այն կայանալու է հոկտեմբերի 6-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում